Ես
Հանճարեղության գոտին
Գիտնականների նոր հայտնագործությունը մարդկանց կարող է հանճարեղ դարձնել: Կամ հոգեկան հիվանդ… Վերջերս բրիտանական BBC հեռուստաալիքը մի կինոնկար է ցուցադրել ավստրալիացի գիտնականների փորձարարության մասին:
Հետազոտությունները բացահայտել են մարդու գլխուղեղի գորշ նյութում, այսպես կոչված, «հանճարեղության գոտու» առկայությունը: Սովորական մարդկանց մոտ այն, ասես, անջատված է, իսկ ստեղծագործական բարձր ներուժ ունեցողների մոտ, ընդհակառակը, լիովին գործում է: Մոցարտ, Էյնշտեյն, Նիցշե. նրանք բոլորը պատմության մեջ ներդրում կատարել են հենց այդ «հանճարեղության գոտու»շնորհիվ:
Ավստրալիացի գիտնականներն անցկացրել են փորձարարություն. նրանք փորձել են անջատել այն մեխանիզմները, որոնք սովորական մարդու գլխուղեղում պաշարում են «հանճարեղության գոտին»: Կինոնկարում հինգ կամավորներ համաձայնել են մասնակցել այդ փորձարարությանը, ստորագրելով համաձայնագիր, հասկանալով, թե ինչպիսի ռիսկի են դիմում: Միջամտությունը գլխուղեղում կարող է լինել անդառնալի: Ակնկալվող հայտնագործությունները, որոնք ժամանակի ընթացքում կարող էին նույնիսկ Նոբելյան մրցանակի արժանանալ, հինգից ոչ մեկը չկատարեց, սակայն նրանց ստեղծագործական ունակությունները կտրուկ բարձրացան: Մեկն սկսեց նկարել բավական հետաքրքիր նկարներ, չնայած նախկինում ոչ սովորել էր, ոչ էլ զբաղվել նկարչությամբ: Երկուսը մեկ շաբաթվա ընթացքում սովորեցին դաշնամուր նվագել: Եվս մեկը ձեռք բերեց մտքում քառանիշ թվերը բազմապատկելու ունակություն:
Խելացնորության կափարիչը
«Հանճարեղության գոտին» տեղակայված է գլխուղեղի ձախ քունքի հատվածում, այսպես կոչված, զարկերակային գոտում: Այդ հատվածի առանձնահատկությունն է, որ այն արյունով թույլ է սնվում: Բացի այդ, և դա կարևոր է, այդ հատվածը բաղկացած է հատուկ նեյրոններից: Այստեղ տասնյակ խորանարդ սանտիմետրերի վրա տեղակայված են բջիջներ, որոնք կապող ուղիներով միացած են գլխուղեղի մյուս բոլոր հատվածների հետ: Այդ բարդ միացությունների երկարությունը հասնում է մի քանի մետրի: Այնպես որ, ՙհանճարեղության գոտուն՚ անմիջապես միացած են և′ ընկալման, և′ մտածողության, և° կանխատեսման, և° հիշողության, և° գլխուղեղի բոլոր գոտիները` կապված զգայարանների հետ: Ենթակեղևն ևս այստեղի հետ ուղիղ կապ ունի:
Գլխուղեղի հետ սովորական կապը գործում է հետևյալ կերպ. տեղեկատվությունը, օրինակ, աչքից հասնում է գլխուղեղի տեսողության համար պատասխանատու հատվածին, այստեղից վերլուծության և համադրման հատված արդեն հայտնի ձևով: Հետո տեղեկատվությունը պահվում է հիշողության մեջ, իսկ ղեկավարման գոտին հրաման է տալիս մկաններին` ինչ անել տեսածի հետ կապված: Այսպիսին է մտքի սովորական ընթացքը:
Հանճարեղության գոտին մարդու համար բացում է ստեղծագործական անսահման հնարավորություններ: Պետք չեն մեխանիկական հիշողությունը կամ ձանձրալի վերլուծությունները: Ի հաշիվ գլխուղեղի նյութի նեյրոնների անսովոր կապի, մարդու միտքը ոչնչով կապված չէ: Բացահայտումը գալիս է, ասես, ինքն իրեն: Հանճարեղ գյուտերը, ֆանտաստիկ հնարավորությունները բացահայտվում են մարդու կողմից առանց որևէ ջանքերի:
Յուրաքանչյուրի գլխուղեղում առկա է հանճարեղության մեխանիզմը, սակայն բնությունը հոգացել է դրա անջատման մասին: Ըստ էության, դա պաշտպանական մեխանիզմ է. չէ որ հանճարեղությունը հաճախ մոտ է մտավոր խանգարման: Ի դեպ, ՙաուտիզմով՚ տառապող հոգեկան հիվանդներից շատերի մոտ հիանալի աշխատում է ՙհանճարեղության գոտին՚: Երբեմն նման մարդկանց մոտ գլխուղեղն ունակ է վայրկյանում կատարել ավելի շատ մաթեմատիկական հաշվարկներ, քան համակարգիչը, սակայն պացիենտն ունակ չէ ինքնուրույն հագնվել, տարբերել ցերեկը գիշերից:
Շատ հանճարեղ մարդիկ իրենց կյանքն ավարտել են կամ շատ վաղ, կամ մտավոր խելացնորության վիճակում հենց այդ ՙհանճարեղության գոտու՚ հետևանքով: Այդ իսկ պատճառով, մայր բնությունը սովորական մարդկանց գլխուղեղում այն պաշարել է հատուկ քիմիական համակարգով: ՙՀանճարեղության գոտու՚ նեյրոններում բացակայում է քիմիական նյութը, որը մտքի էլեկտրական ազդակների համար ծառայում է որպես հաղորդիչ: Միայն եզակիների մոտ է, որ պաշտպանական այդ մեխանիզմը չի աշխատում մանկուց. նրանցից և մեծանում են հանճարները:
Սակայն վերջերս բժիշկներն ստեղծել են պատրաստուկ, որը կարող է հասցեավորված ներգործել «հանճարեղության գոտու» վրա, ակտիվացնել նրանց մոտ, ում մոտ այն անջատված էր: Դեղորայքային ազդեցության հետ մեկտեղ անհրաժեշտ է կատարել մի փոքր վիրահատություն լրացուցիչ արյունատար անոթներ ստեղծելու համար, որոնք այդ հատվածը կսնուցեն թթվածնով: Դեղորայքների հետ վիրահատության արժեքը մեկ պացիենտի վրա կազմում է 40 հազար դոլար: Եվ ի±նչ է ստացվում արդյունքում: Ոչ մի երաշխիք: Մարդը կարող է արթնանալ անզգայացումից և դառնալ նկարիչ, դաշնակահար, հանճարեղ ֆիզիկոս: Սակայն կարող է և վերածվել խենթի:
Հետևանքի գաղտնիքները
BBC-ի լրագրողները համոզված են, որ ավստրալիացի նյարդավիրաբույժները պիոներներն էին ՙհանճարեղության գոտու՚ ՙմիացման՚ ոլորտում: Սակայն հայտնի դարձան մի քանի պատմություններ, որոնք ստիպում են կասկածել դրանում:
2008 թվականին Նյու Յորքի պատկերասրահներից մեկի աշխատակիցները փորձաքննության համար միանգամից վերցրել էին մինչ այդ անհայտ նկարներ, որոնց հեղինակը համարվել է Սալվադոր Դալին:
Երեք փորձագետներն էլ տվել են միանման պատասխան. ըստ կատարման ձևի, աշխարհն ընկալելու հանճարեղության, այդ նկարներն ուրիշ ոչ-ոք չէր կարող նկարել: Եվ միայն ներկերի բաղադրության թանկարժեք հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք ստեղծվել են ընդամենը մի քանի ամիս առաջ: Մինչ օրս դրանք պահվում են փակի տակ, քանզի հեղինակն անհայտ է, իսկ մարդը, ով նկարները բերել էր փորձաքննության, անհետացել է:
Իսկ ո՞վ է այդպես նրբորեն աշխատել «Դալիի նմանությամբ»: Մի շարք մասնագետներ գտնում են, որ հնարավոր է նա անհայտ նկարիչ է, ում հնարավորությունները բացահայտվել են գլխուղեղում ՙհանճարեղության գոտու՚ ակտիվացումից հետո:
Եթե դա լիներ միակ դեպքը, լավ թող այդպես լիներ: Սակայն մեծերի գործերի հանճարեղ նմանակումները հայտնաբերվել են և նախկինում: Ահա ևս մի քանի կասկածելի պատմություններ, ի դեպ, հետքերը տանում են ոչ այլուր, քան հենց Ավստրալիա:
- Ոմն Էնն Թագատան Տոկիոյում աճուրդով վաճառելու համար հանձնել էր մի քանի գլուխգործոց գեղագրեր, որոնք, ըստ կատարման ձևի, կարող էին պատկանել միայն միջնադարյան նշանավոր վարպետ Իկկյու Սոձյունին: Ի դեպ, վերջինս միշտ իր ստեղծագործությունները նշում էր բնորոշ ինքնագրով… Երբ Թագատայի հետ ցանկացել են զրուցել իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչները, պարզվել էր, որ մեկ շաբաթ առաջ նա մահացել է…հյուծվածությունից: Տաղանդավոր տիկինը, ով, ի դեպ, ապրում էր հիանալի բնակարանում և ուներ նոր «Լեկսուս» ավտոմեքենա, երևում է, մոռացել էր, որ ապրելու համար, հարկավոր է նաև սնվել: Իսկ մահից երեք ամիս առաջ հայրենադարձվել էր Ավստրալիայից, ուր նրա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բերվել էր որպես ռազմագերի:
- Յուրատիպ և բացարձակ պարզ եղանակով տղամարդկային նվազող պոտենցիան ուժեղացնելու միջոցի արտոնագրման հայտ էր ներկայացվել Համահնդկական արտոնագրերի բյուրոյին` լաբորատոր հետազոտությունների մասին բոլոր պահանջվող փաստաթղթերով, ի դեպ, ոչ կեղծված: Մանրամասները չեն հրապարակվում, քանզի հանճարեղ մեթոդի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Արտոնագրման համար փորձագետներին դիմելուց մեկ օր անց դրա հեղինակն իրեն նետել է 16-րդ հարկից: Ըստ երևույթին, «ոսկյա արտոնագրի» ժառանգներին ինչ-որ քրեական գործի մեջ են կասկածում: Սակայն նրանք, ինչպես պարզվեց, միայն երկուսն են` 24-ամյա բժշկի մայրն ու հայրը, ովքեր դառնորեն զղջում են, որ իրենց միակ որդուն արտասահման ուղարկեցին սովորելու: Ի դեպ, այդ զույգն առանց այդ էլ մի քանի միլիոն կարողություն տեր էր:
Վտանգված են երեխաները
Դժվար է հրաժարվել ենթադրությունից, որ որոշ բժիշկներ արդեն վիրահատում են մարդկանց, ջանալով իրենց նշտարով ստեղծել նոր հանճարներ և դրանով վաստակելով եթե ոչ փառք, ապա հարստություն: Առայժմ ամեն ինչ կատարվում է տնայնագործական եղանակով, և այդ պայմաններում այցելուների մտավոր խանգարման ռիսկը, ըստ երևույթին, արտակարգ բարձրանում է: Սակայն, ինչպես խոստովանեց BBC կինոնկարի հերոսներից մեկը, ՙհանճարեղության գոտու՚ ամենաժամանակակից վիրաբուժական մեթոդներով վիրահատության դեպքում անգամ, հինգ պացիենտից երկուսը ենթարկվում են խելագար դառնալու ռիսկին:
Այդ իսկ պատճառով, նյարդավիրաբույժները տարակուսում են, թե ով և ինչպես պետք է որոշում ընդունի գլխուղեղի վիրահատություն անցկացնելու վերաբերյալ: Իրավունք ունի±, արդյոք, մարդը դա անել, չէ որ խոսքը, այսպես կոչված, «մտավոր ինքնասպանության»մասին է:
Խնդիրը հատկապես սուր է դարձնում այն փաստը, որ առավել արդյունավետության, այժմ դա խոստովանում են բոլոր նյարդավիրաբույժները, կարելի է հասնել յոթից մինչև տասնչորս տարեկան երեխաների գլխուղեղի վրա ազդելու միջոցով: Շատ ծնողներ, ասենք, փառք են երազում իրենց երեխաների համար, հարկադրում են նրանց զբաղվել սպորտային վարժանքներով, մասնակցել գեղեցկության, մասնագիտական մրցույթներին և այլն: Իսկ այստեղ այդ գաղափարի վրա սևեռված հայրերի և մայրերի մոտ բացվում է եզակի հնարավորություն. սովորական վիրահատություն և երեխան դառնում է հանճարեղ: Կամ խելագար…
Ով կզսպի հայրերի և մայրերի փառասիրությունը: Վիրահատության քառասուն հազար դոլարը դժվար թե զսպող գործոն դառնա: Արդեն հայտնվել են կառույցներ, որոնք պատրաստ են օժանդակել նման ծնողներին: Ամերիկացի ոմն Վիկտոր Բանկովսկի օրերս հայտարարել է ապագա հանճարների աջակցության Միջազգային հանրային հիմնադրամի ստեղծման մասին: Իրականում, խոսքը, հավանական է, ոչ թե աջակցության, այլ նախատեսվող վիրահատության վճարի մասին է: Այնուհետև, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, հիմնադրամը կսկսի ստանալ վիրահատված երեխայի հանճարեղությունից իր տոկոսները, ով էլ նա դառնա` երաժիշտ, թե բժիշկ: Իսկ եթե չհաջողվի, ապա չկայացած հանճարին հիմնադրամի նախատեսված ապահովագրությամբ կա մի ճանապարհ` հոգեբուժարան:
***
Առայժմ չկա ոչ մի օրինական հիմք, որն արգելի մարդու գլխուղեղում նման վիրահատությունների անցկացումը: Եթե արագ չընդունվի «հանճարեղության գոտու» վրա վիրահատական ազդեցությունը սահմանափակող օրենքներ, ապա շուտով բժիշկները կսկսեն «դրոշմել» խելագարներ և հանճարներ հարյուր հազարներով: Հիպոկրատի երդումը վաղուց արդեն դարձել է պայմանական ծիսակատարություն:
Մարդկության հանճարեղ հատվածը յոթմղոնանոց քայլերով առաջ կշարժվի և կկառուցի հարմարավետ կլինիկաներ այն վիրահատվածների համար, ում հանճար դառնալու փորձերը վերածվեցին հոգեկան խանգարումների:
Միգուցե, ավելի լավ է, որ հանճարների թիվը նախկինի նման կկարգավորի Բնությունը՞…
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն